Սպիտակի պետական քոլեջի տնօրենը մեղադրվում է ուսանողների ստորագրությունները կեղծելու մեջ
05:49 - 11 մարտի, 2019

Սպիտակի պետական քոլեջի տնօրենը մեղադրվում է ուսանողների ստորագրությունները կեղծելու մեջ

«Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջ. Թանկաբեկյանը մեղադրվում է 2014թ-ի հունվար ամսից մինչև 2018թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, կրթաթոշակների գումարների վճարման ցուցակներում շահադիտական նպատակով 42 ուսանողների ստորագրությունները կեղծելու համար: Բացի այդ, փաստացի ուսանող չհանդիսացող Հ.Սաղաթելյանին այդ ցուցակներում ներառելով, նրանց անվան դիմաց ստորագրելով, յուրացման եղանակով հափշտակել է 2 մլն 941 հազար դրամ:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նշված ուսանողները գործով ճանաչվել են տուժող:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել