Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
14:57 - 30 հոկտեմբերի, 2021

Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Միջադեպը տեղի է ունեցել 11:51-ին: Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում, պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել