ԱԺԲ անդամները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
17:14 - 30 հոկտեմբերի, 2021

ԱԺԲ անդամները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո երթով շարժվում են դեպի կառավարության շենք։

«Մենք կգնանք կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանին զգուշացնելու, որ նոյեմբերի 9-ին իրեն խելոք պահի»,-հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։ 

Ավելի վաղ՝ հանրահավաքի ընթացքում ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հայտարարել էր, որ Փաշինյանը մտադիր է նոր փաստաթղթեր ստորագրել, որոնցով «ամրագրվելու է մեր ժամանակավոր պարտությունը»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել