Վենեսուելայի խորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել երկրում |armenpress.am|
07:20 - 12 մարտի, 2019

Վենեսուելայի խորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել երկրում |armenpress.am|

Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով մարտի 11-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել հանրապետությունում՝ նրա տարածքի մեծ մասում ԷլեկտրաԷներգիայի անջատումների պատճառով: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվում այն աղետալի իրադրության պատճառով, որն ստեղծվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարման խափանումների հետեւանքով»,- գործակալությունը մեջբերում Է արել խորհրդարանի որոշման տեքստից:

Ավելի վաղ Գուայդոն դիմել Էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկով, որպեսզի միջազգային օգնություն ապահովվի երկրի Էներգահամակարգի վերականգնման համար: Իրեն երկրի ժամանակավոր նախագահ հայտարարած Գուայդոյի կողմից առաջարկված հրամանագիրը նաեւ պարտավորեցնում Է «Վենեսուելայի զինված ուժերին՝ համախմբել բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են (պետական Էներգետիկական ընկերության) օբյեկտներն ու աշխատակիցներին պատշաճ կերպով պաշտպանելու համար»: Մարտի 7-ի երեկոյան Կարակասը եւ Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել Էին առանց Էներգամատակարարման: Մարտի 8-ի երեկոյան Էներգամատակարարման հետ կապված իրավիճակն սկսել Էր բարելավվել, սակայն մարտի 9-ի առավոտյան վերստին բարդացել Էր այն Էլեկտրակայանում պայթյունի մասին հաղորդումներից հետո, որը գտնվում Է Բոլիվար հարավարեւելյան նահանգի մայրաքաղաք Սյուդադ Բոլիվարի ծայրամասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել