Մալյանի և «Ռեստարտ»-ի գործով խափանման միջոց է ընտրվել երկու անձի նկատմամբ  |24news.am|
05:56 - 12 մարտի, 2019

Մալյանի և «Ռեստարտ»-ի գործով խափանման միջոց է ընտրվել երկու անձի նկատմամբ |24news.am|

Մարտի 3-ին Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-նշեց Արևիկ Խաչատրյանը։

Գործի շրջանակում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև քաղաքացի Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել