Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ մահափորձի մասին |1lurer.am|
11:25 - 08 նոյեմբերի, 2021

Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ մահափորձի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին մեկնաբանել է իր դեմ մահափորձը՝ հաղորդում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ ինքը գիտի, թե ով է փորձել սպանել իրեն՝ իր նստավայր ուղղորդելով պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերը։ Վարչապետը նշել է, որ այս հանցագործությունը կատարած անձինք կբացահայտվեն ու կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն ահաբեկչություն էր որակել Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձը։ Հարձակում իրականացրած երեք անօդաչու սարքերից երկուսը վերացրել են, մեկին հաջողվել է կրակել շենքի վրա՝ վիրավորելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում:

Իրաքից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բաղդադի «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ գտնվում են կառավարական շենքերն ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, պայթյուն է որոտացել։

Միջադեպը տեղի է ունեցել Էլ-Կարադա էլտար շրջանի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է էլեկտրական գեներատորը, սակայն պայթյունի ստույգ պատճառը չի նշվում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել