Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
13:58 - 11 մարտի, 2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

2019 թվականի մարտի 13-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները՝ որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մարտի 13-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

 

ՀՀ ճանապարհային ոստիկանություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել