Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում |tert.am|
20:23 - 08 նոյեմբերի, 2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել բանտում, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, հայտնել են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։

«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն: Մենք աստիճանաբար հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի իշխանությունները վաղուց էին առաջարկում Սաակաշվիլիին տեղափոխել Գլդանիի թիվ 18 բանտի քրեակատարողական հիվանդանոց։ Սակայն ինքը՝ քաղաքական գործիչը, և իր փաստաբանները պահանջում էին նրան հոսպիտալացնել քաղաքացիական հիվանդանոց՝ բացատրելով, որ բանտի հիվանդանոցում, որտեղ բուժվում են հազարավոր բանտարկյալներ, նախկին նախագահը կարող է վտանգի տակ լինել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել