ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքը և այլ նախագծեր |tert.am|
07:15 - 27 մարտի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքը և այլ նախագծեր |tert.am|

tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով: 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 114 կողմ ձայնով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ 115, 4 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորները վավերացրին նաև միջազգային որոշ պայմանագրեր, այդ թվում՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՀՀ կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել