Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան
18:26 - 12 նոյեմբերի, 2021

Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու  մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Վիկտոր Ենգիբարյանը 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել