Ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 20 770-ը կամ 25․71 տոկոսը: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ ամփոփելում ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները։
Կապանում՝ 31 644 քաղաքացիներից ժամը 14։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 12 243 ընտրող, կամ ընտրողների` 38․69 տոկոսը, Իջևանում՝ 33 090 ընտրողից՝ 5629-ը կամ 17,01 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից մասնակցել է 2572 ընտրող կամ 19,29 տոկոսը, Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 92-ը կամ 13,55 տոկոսը, իսկ Արզնի համայնքում 2052 ընտրողից՝ 234-ը կամ 11,40 տոկոսը:
Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ 25․71 տոկոսը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։
comment.count (0)