Մադուրոն հայտարարել է Ռուսաստանի հետ 20 համաձայնագիր ստորագրելու մասին |news.am|
07:52 - 27 մարտի, 2019

Մադուրոն հայտարարել է Ռուսաստանի հետ 20 համաձայնագիր ստորագրելու մասին |news.am|

news.am: Ռուսաստանը եւ Վենեսուելան մտադիր են ապրիլին մոտ 20 համաձայնագիր ստորագրել համագործակցության տարբեր ոլորտներում, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ապրիլին տեղի կունենա Ռուսաստանի եւ Վենեսուելայի միջեւ միջկառավարական համագործակցության բարձր մակարդակի աշխատանքային խորհրդաժողով։ «Մենք կստորագրենք ավելի քան 20 փաստաթուղթ տնտեսության, առեւտրի, մշակույթի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում համագործակցության մասին»,- ասել է նա։

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջեւ կապն ուժեղացել է վերջին 20 տարիներին։ «Մեր համագործակցությունը փոխշահավետ է, եւ ժամանակի ընթացքում մեր հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- կարծում է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել