Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում
08:00 - 27 մարտի, 2019

Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

news.am: Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ:

 

Գրավատան սեփականատերերից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որ փոխանակման կետերի եւ գրավատների տարեկան միանվագ պետտուրքը ավելացնել 60 անգամ:

Ոչ մին հիմք սրա համար չենք տեսնում, երկրում ոչինչ չի փոխվել դրական 60 անգամ: Գրավատները, հակառակը, փակվում են, այդ բիզնեսը չի բարգավաճում: Մեր պահանջն է, որ վերանայվի համամսնորեն, որովհետեւ այլ վարկային կազմակերպությունների մասով եւս տուրքի փոփոխություններ կան, բայց ոչ այդ չափով: Մեր պահանջն է ավելի խելամիտ չափով պետտուրքը բարձրացվի:

Կառավարությունում եղել են հանդիպումներ, բայց դատելով արդյունքներից, դա չի գոհացնում: Նախագիծը ներկայացնող կողմը չի պատրաստվում գնալ զիջումների: Ոչ մի առաջարկ մեզ չի հոգացրել եւ արդյունքում հիմա ոչինչ չունենք: Մենք մտավախություն ունենք, որ այս նախագիծը կարող է մտնել ԱԺ եւ ընդունվել, որի հետեւանքով գրավատների մոտ 90 տոկոսը կփակվեն ուղղակի:

Մենք պահանջում ենք, որ մեզ որոշակի հիմքեր ներկայացվեն, թե ինչու են այդքան կտրուկ բարձրացնում պետտուրքը: Երկխոսություն ենք ուզում նախագծի հեղինակների հետ»:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ պնդեց, որ ուզում են հանդիպել վարչապետի հետ. «Կարծում ենք, նա մեզ ընդառաջ կգնա, մենք հավատում ենք վարչապետին: Եթե մինչեւ հիմա չի արձագանքելն, մտածում ենք, որ տեղեկացված չէ լիովին:

Մեզ երկու տարբերակ են առաջարկել, կամ տուրքը բարձրացնում են 60 անգամ, կամ պետք է կապիտալը հասցնենք մեկ մլրդ դրամի, այսինքն վերափոխվենք վարկային կազմակերպությունների եւ մտնենք կարգավորումների դաշտ: Դա ահռելի գումար է, եթե Հայաստանի բոլոր փոխանակման կետերն իրար գումարես, մեկ մլրդ դրամ չկա: Իսկ 60 անգամ բարձրացնելը սոցիալական աղետ է լինելու մեզ համար, գործազրկություն եւ այլն: Այսպե՞ս է նոր իշխանությունը խթանում փոքր ու միջին բիզնեսը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել