ԵՄ-ն պաշտոնապես հաստատում Է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան: «Գոլանի բարձունքների կարգավիճակի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան, Եվրոպական միությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ»,-ասված Է Մոգերինիի հակիրճ հայտարարության մեջ:
comment.count (0)