armenpress.am։ «Կոլեկտիվոս»-ի (կառավարամետ զինված խմբավորումների) անդամները քարեր ու պայթակներ են նետել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ավտոմոբիլի վրա: Ինչպես հայտնել Է El Nacional թերթը, միջադեպը տեղի Է ունեցել մարտի 26-ին մայրաքաղաք Կարակասում, երբ քաղաքական գործիչը հեռանում Էր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) շենքից:
Դատելով հրապարակված տեսահոլովակների կադրերից՝ քաղաքական գործիչը չի տուժել: Ավտոմոբիլը, որում գտնվում Էր նա, հարձակումից հետո շարունակել Է ընթացքը: Հրատարակությունը նշում Է, որ «կոլեկտիվոս-ի մասնակիցներն սպառնում են խորհրդարանի շենքում գտնվող պատգամավորներին: Օրենսդիր մարմինը գտնվում Է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության քաղաքական հակառակորդների վերահսկողության ներքո: Գուայդոն հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Է հայտարարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)