Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու փոխնախարարների պաշտոնանկության հարցին։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` արդարադատության նախկին փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոնայանը ազատվել են աշխատանքից, քանի որ չեն լսել վարչապետի հորդորները և Ամանորը դիմավորել են արտերկրում։
«Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը։ Սա քաղաքական թիմի որոշումն է։ Իսկ թե ում կառաջադրենք այդ պաշտոնում, կորոշենք», – ասաց Զեյնալյանը` չմեկնաբանելով տեղեկությունները։
comment.count (0)