tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, հիմք ընդունելով ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն։ Այս մասին ասաց Արսեն Արծրունու փաստաբաններից Ռոբերտ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 28 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել «Դրոյի գործի» շրջանակներում երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
comment.count (0)