ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Սպիտակ տուն վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ժամանակ պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ Նա այդ մասին հրամանագիր է ստորագրել։
Նեթանյահուն Թրամփի որոշումն անվանել է «պատմական արդարություն եւ դիվանագիտական հաղթանակ»՝ հայտարարելով, որ Իսրայելը Գոլանի բարձունքները ստացել է արդար պաշտպանական պատերազմում։ Նա Գոլանի բարձունքներում պատրաստված գինի է նվիրել ԱՄՆ նախագահին։
comment.count (0)