news.am: ՀԱՄԱՍ-ի գրոհայինները չեն համաձայնել Գազայի հատվածում կարճատեւ հրադադարի հաստատմանը եւ չորս պատանդների ազատ արձակմանը։ Առաջարկն արել էր Եգիպտոսը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նշվել է, որ երեկ նա խոսակցություն է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակը քննարկելու համար։
«Պետքարտուղարը ընդգծել է Գազայում հրադադարի, բոլոր պատանդների ազատման կարեւորությունը, ինչպես նաեւ հումանիտար օգնության առաքման կայունությունը»,- նշել են պետդեպարտամենտում։
Բլինքենը նշել է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ը «նորից հրաժարվել է ազատ արձակել անգամ սահմանափակ թվով պատանդների, որպեսզի ապահովվի հրադադարն ու օգնությունը Գազայի բնակիչներին», ավելացրել են գերատեսչությունում։
«Նա քննարկել է հետհակամարտային շրջանի ուղու հաստատման կարեւորությունը, որը կապահովի կառավարումը, անվտանգությունը եւ վեականգնումը»,- ավելացրել են պետդեպարտամենտում։
comment.count (0)