ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում նոյեմբերի 26-ին առաջին հանդիպումն ունեցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։
Շնորհավորելով նրան ՀՀ փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:
comment.count (0)