tert.am: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները մարտի 25-ին՝ Հունաստանի անկախության օրը, հետապնդել են իր ուղղաթիռը, որով նա ուղևորվում էր Ագաթոնիսիոն կղզի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Քիչ առաջ պատիվ ունեցա արժանանալ թուրքական օդուժի ընդունելությանը: Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին», - արդեն կղզում ասել է Ցիպրասը՝ կոչ անելով Թուրքիային «զուր վառելիք չծախսել»:
Հայտնի է, որ հետապնդման հետևանքով Հունաստանի ղեկավարի ուղղաթիռը ստիպված է եղել մանևրել ցածր բարձրության վրա:
Թուրքական կողմն այսօր հերքել է Ցիպրասի պնդումն ու հայտարարել, որ թուրքական կործանիչները կատարել են իրենց հերթական գործնական թռիչքները, գրում է «Սաբահ» օրաթերթը:
comment.count (0)