Գուցե Արամ Սիմոնյանը չի հրանհանգել դռները փակել, գուցե դա եղել է արջի ծառայություն․ Հովհաննես Հովհաննիսյան
13:55 - 26 մարտի, 2019

Գուցե Արամ Սիմոնյանը չի հրանհանգել դռները փակել, գուցե դա եղել է արջի ծառայություն․ Հովհաննես Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունը, որ ուսանողների առջև դռներ չեն փակվել, ԱԺ ճեպազրույցներում նշեց․

«Երբ ասվում է, թե դուռ չի փակվել, հիշում ենք, որ հեղափոխության օրերին եղան հրապարակումներ այդ մասին, ինչպես նաև տարբեր դասախոսներ հանդես եկան հայտարարություններով, որ իրենց մասնաշենքի դռները փակվել են։ Ես չեմ կարող հստակ ասել, գուցե դա Արամ Սիմոնյանը չի հրանհանգել, գուցե դա եղել է արջի ծառայություն, ես չեմ կարող ասել»,- ասաց պատգամավորը։

Հովհաննես Հովհաննիսյանը մեկնաբանեց նաև մամուլում իր մասին շրջանառվող լուրերը, թե ինքն է ցանկանում դառնալ ԵՊՀ ռեկտոր․ «Ես զարմանում եմ, որ հոդվածագիրները գիտեն իմ երազանքների մասին։ Ցավալի է, որ մեդիայում նմնա մանիպուլացնող հոդվածներ են գրվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել