ՀՀ մի շարք ավտոճանապարհներին, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
09:38 - 03 դեկտեմբերի, 2021

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել