ԱԺ-ում քննարկվում է կենսաթոշակներին վերաբերող հարց: Առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ՝ «նվազագույն կենսաթոշակի չափ». այս պահի դրությամբ 25.500 ՀՀ դրամ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Սա այն կենսաթոշակի չափն է, որից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել: Այս փոփոխությունը վերաբերելու է շուրջ 18.000 կենսաթոշակառուի։ Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի շուրջ 800 մլն դրամի ծախսերի ավելացման։ 2019թ․ պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված էին։ Օրենքին կտրվի նաև հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ կհաշվարկվեն և կվճարվեն 2019 թվականի անցնող ամիսների գումարները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը խոսեց նաև առաջիկայում նախատեսվող ընդհանուր կենսաթոշակների ավելացման մասին: Այս մասին գրված է նաև կառավարության ծրագրում»,- նշել է Լենա Նազարյանը։
comment.count (0)