Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթեվոսյանի գրասենյակի ղեկավար
16:13 - 09 դեկտեմբերի, 2021

Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթեվոսյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեվոսյանի որոշմամբ Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահե Դավթյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար»,-ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Վահե Դավթյանն այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվել էր Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել