Սյունիքի մարզպետն այցելել է վերակառուցվող Սիսիանի ԲԿ և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին
16:53 - 11 դեկտեմբերի, 2021

Սյունիքի մարզպետն այցելել է վերակառուցվող Սիսիանի ԲԿ և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 10-ին այցելել է վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոն ու ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։

Ինչպես տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից, մարզպետին են ներկայացվել նաև կենտրոնի ընթացիկ խնդիրները, որոնցից շտապօգնության մեքենայի հարցը լուծում կստանա, մյուսները քննարկման փուլում են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել