Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ
13:40 - 12 դեկտեմբերի, 2021

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, հանդիպում է ունեցել նաև Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ:

Ինչպես նաև Փարիզում հանդիպում է ուեցել Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդների հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Մեր իրավունքների պաշտպանությունն առկա մարտահրավերների պայմաններում պահանջում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իրական միասնություն՝ առավել, քան երբևէ:
 
Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որ իրական խնդիրներն ու այդ խնդիրների իրական պատճառները հավուր պատշաճի ձևակերպենք. այս դեպքում թույլ չենք տա փաստերի և պատմության ձևախեղում և բոլոր ջանքերով մեկտեղված արդյունավետ կպայքարենք մեր իրավունքների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել