Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է․ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց |tert.am|
13:17 - 13 դեկտեմբերի, 2021

Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է․ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց |tert.am|

tert.am: Այսօր բողոքի ակցիա իրականացրած վարորդները, որոնք հրաժարվել էին երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիան: Ըստ նրանց՝ խնդիրներին լուծում է տրվել։

«Մեր պահանջներն են գազի հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, վարորդին հարգելը։ Ասում են՝ 260 հազար դրամ աշխատավարձ, 14 օր որ ես աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարող պահել։ Հիմա եթե բախտ է լինում, 22 օր աշխատում եմ և ստանում եմ 120 հազար դրամ, գումարած օրական էլ 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն»,-ասաց վարորդներից մեկը։

Նա նշեց, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ «Հիմա մենք ցանկանում ենք 350 հազար դրամ, քանի որ մի կգ խոզի միսը 4 հազար դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Ես նախկինում ընդհանուր 350 հազար դրամ եմ ստացել, այդքան գումար իմ բյուջե մտել է, էսօր 260 հազար դրամ է մտնելու։ Մենք սա չենք անում մեր գրպանների համար, մեր ազգի համար ենք անում»,-ասաց նա և նշեց, որ իրենք դեմ չեն կառավարությանը, վարչապետին, քաղաքապետին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել