Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն
08:00 - 29 մարտի, 2019

Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն

Կառավարությունը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։

Առաջարկվում է ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։

Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ կառավարության տելեգրամյան ալիք


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել