tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով (ԵԴ/0253/01/19) դատական նիստը։
Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։
Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը։
comment.count (0)