Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանի մոտ |azatutyun.am|
15:47 - 15 դեկտեմբերի, 2021

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանի մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինվորականները դեկտեմբերի 14-ին զորավարժություններ են անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Վարժություններում հիմնականում կատարվել են տանկերի ու ռազմական ծանր տեխնիկայի արագ տեղափոխումը ապահովող գործողություններ։

Բրիգադի գեներալ Միխայիլ Դրապատին ասել է, որ Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի պայմաններում պետք է միշտ պատրաստ լինել մարտական գործողությունների, պատրաստ ցանկացած հնարավոր զարգացման։

«Եթե մենք ուժեղ հակահարված տանք, իսկ մենք դրան պատրաստ ենք, ապա դա կհանգեցնի ռուսական բանակի փլուզմանը և ռուսական քաղաքական վերնախավի ձախողմանը։ Կարևոր չէ, որ հիմա նրանք մկաններ են ցույց տալիս։ Նրանք գիտեն, որ հնարավոր է ահռելի քանակի զոհեր տան ու հաշվի են նստում դրա հետ», - նշել էԴրապատին։

Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի սահմանին զորքեր կուտակելու մեջ, անհանգստանալով, որ նրանք կարող են ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը պնդում է, որ իր տարածքում զինված ուժերը կարող է տեղակայել այնտեղ, որտեղ ինքը հարմար է գտնում։

Ուկրաինայի արևելյան Լուգանսկի ու Դոնեցկի շրջանները գտնվում են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել