Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է |armenpress.am|
16:09 - 22 դեկտեմբերի, 2021

Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ավելի վաղ, ՔԿ-ն հայտնել էր, որ   փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանը գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել