Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Լիսագոր», Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում առկա է մերկասառույց. Արցախի ԱԻՊԾ
21:09 - 22 դեկտեմբերի, 2021

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Լիսագոր», Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում առկա է մերկասառույց. Արցախի ԱԻՊԾ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ավտոճանապարհի «Լիսագոր», Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի տարածքում՝ առկա է մերկասառույց:

Արցախի Հանրապետության ներպետական ճանապարհները բաց են, դժվարանցանելի է Ստեփանակերտ-Մարտունի-Ննգի ճանապարհի «Բովուրխան» հատվածքը:

Ներքին գործերի նախարարությունը բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել