tert.am: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի դատարանը երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին պետությանը պատկանող գույքի վաճառքի ժամանակ արած խախտումների համար 3 տարվա և 9 ամսվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը:
Նույն գործի շրջանակում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Դոմինգո Կավալյոն դատապարտվել է 3 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ երկու նախկին պաշտոնյաներին ցման արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել:
Բանն այն է, որ Մենեմի կառավարությունը 1991թ.-ին 30 մլն դոլարով վաճառել է La Rural ցուցահանդեսների կենտրոնը, մինչդեռ դրա շուկայական արժեքը 131 մլն դոլար է եղել: Մեղադրյալների դատապաշտպանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Սա Մենեմի դեմ առաջին դատավարությունը չէ. 2013թ.-ին Արգենտինայի նախկին նախագահը զենքի ապօրինի վաճառքին մասնակցության համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Գերագույն դատարանը հաստատել էր մեղադրանքը, բայց ոչ դատավճիռը, ինչի առնչությամբ գործն ուղարկվել էր Վճռաբեկ դատարանի քննմանը:
2015թ.-ին նրան խաբեության համար 4,5 տարվա ազատազրկման էին դատապարտել: Վճիռը բողոքարկվել էր, և գործն այժմ քննվում է գերագույն ատյանի կողմից:
comment.count (0)