tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված:
Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով կազմակերպության երկու երկրի դիվանագիտական աղբյուրներին:
Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնք կհավաքվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը կկայանա աշնանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները ենթադրում են գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգի սահմանում: Հայկական կողմի համաձայն՝ այդ պաշտոնը մինչև եռամյա մանդատի լրանալը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր լիազորությունները վայր դրած անձը:
comment.count (0)