ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատանը գտնվող ակտիվիստներն սպասում են շենքի գրավմանը |tert.am|
05:34 - 25 ապրիլի, 2019

ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատանը գտնվող ակտիվիստներն սպասում են շենքի գրավմանը |tert.am|

tert.am: Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատանը գտնվող ակտիվիստներն սպասում են ամերիկյան իշխանությունների կամ ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի կողմնակիցների կողմից շենքի գրավմանը: Այս մասին հայտարարել է Code Pink հակառազմական կազմակերպության ներկայացուցիչ Մադեա Բենջամինը:

«Չգիտենք, կգա՞ն արդյոք նրանք վաղը, սակայն լուրջ շանսեր կան»,- Բենջամինի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:

Հինգշաբթի օրն ավարտվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության սահմանած ժամկետը, ըստ որի Վենեսուելայի դիվանագետները պետք է լքեն դեսպանատունը: Այն պաշտոնապես փակված է, սակայն արդեն երկու շաբաթ է, ինչ ակտիվիստներն զբաղեցրել են տարածքը: Նրանք կոչ են անում Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ չկիրառել և դեմ են ԱՄՆ-ի կառավարության միջամտությանը երկրի գործերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել