tert.am: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը միակողմանի է, և որ դրանում հաշվի չեն առնվել «թյուրք և այլ մուսուլմանական ժողովուրդների ցավն ու վիշտը»: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Քըլըչի խոսքով՝ «շատ փաստեր կան այն մասին, որ հայկական հրոսակախմբերը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում սպանել են խաղաղ մուսուլման բնակչությանը»:
Նա նշել է, որ, չնայած Անկարան կոչ է արել Երևանին «1915թ.-ի դեպքերի» վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան:
comment.count (0)