Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել |tert.am|
10:09 - 25 ապրիլի, 2019

Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել |tert.am|

tert.am: Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է հռչակվում, գրում է РИА Новости-ն:

Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, ընդ որում՝ քվորումը 226-ն է եղել: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը:

Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել