Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ Հարությունյան
09:22 - 25 ապրիլի, 2019

Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ Հարությունյան

tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ և թատրոններ, իսկ մինչ այդ մեկնարկել էր այցը՝ դեպի պատկերասրահներ:

«Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը և կոչ արեց ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել և այցելել մշակութային հաստատություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն: Նա նաև կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են ծրագրում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել