Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ
 |tert.am|
22:48 - 29 դեկտեմբերի, 2021

Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի այս մասին հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել