Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի Լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։
Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին,
մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որ ակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...»
https://www.facebook.com/photo.php?fbid=574499386370460&set=a.301587273661674&type=3&theater
comment.count (0)