Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն
22:08 - 19 հունվարի, 2022

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։

Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Մրցութային ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ նիստի ընթացքում բացվել են մրցութային փաթեթները, արձանագրվել ներկայացված փաստաթղթերի առկայությունը։

Առաջին փուլում հանձնաժողովը կգնահատի կազմակերպությունների ներկայացրած տեխնիկական հայտերը։ Դրանք մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանելուց հետո կբացվեն նաև հայտատուների ֆինանսական հայտերը:

Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել