ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին թույլատրվել է հեռանալ Ուկրաինայից |azatutyun.am|
10:11 - 24 հունվարի, 2022

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին թույլատրվել է հեռանալ Ուկրաինայից |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ժամեր առաջ թույլատրել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Ուկրաինայից։

Այդ երկրում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները, նաև նշել է Պետդեպարտամենտը, պետք է մեկնեն այնտեղից, քանզ վտանգ կա, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև որոշել է կրճատել Կիևում գտնվող իր դեսպանատան աշխատակիցների թիվը՝ հետ կանչելով ոչ կենսական գործառույթ իրականացնողներին։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում ընդգծել են, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է աշխատել՝ կրիտիկական այս պահին աջակցելու Ուկրաինային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել