armenpress.am: Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է Իրանի PressTV հեռուստաալիքը: Նշվում Է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում:
Ռազմական գործողություների հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել Է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հուսիների ռազմական օբյեկտների վրա:
Առավել ինտենսիվ ռմբակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրեցին Աբու Դաբիի վրա, որի հետեւանքով զոհվեց չորս մարդ եւ առնվազն հինգը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)