Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող. Զարուհի Բաթոյան
08:42 - 20 մարտի, 2019

Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող. Զարուհի Բաթոյան

«Մեզ համար շատ կարևոր է նախարարության դերակատարության վերաբերյալ հասարակական ընկալումների հստակեցումը: Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող, հիմնականում խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույց, մինչդեռ մեր հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախախարը տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է ոլորտային ռազմավարությունների վերանայման, կառույցի ինստիտուցիոնալ, բովանդակային գնահատման համապարփակ գործընթացներ: Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նոր նախագծի մշակում և այլն.

«Որոշ դեպքերում, օրենսդրական այս նախաձեռնությունները մեր նախարարության անմիջական գործունեության առարկան չեն, սակայն մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը: Մեզ համար սկզբունքն այն է, որ եթե կա մարդու իրավունքի իրացման խնդիր, մենք պետք է լուծենք այն»:

Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր նախաձեռնություններն իրականացվելու են լայն հանրային քննարկումների համատեքստում: Խոսքը ոչ միայն առցանց տիրույթում ընթացող քննարկումների մասին է, այլև՝ շահառուների և ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դեմ առ դեմ հանդիպումների:

Ավելին՝armtimes.com-ում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել