Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի բարձրացման հարցը։ Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը ներկայացրեց, որ նախատեսվում է պետական տուրքի գումար սահմանել տարեկան 3 մլն դրամ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն։
Նրանք հանդիպել էին վարչապետի օգնականի հետ, նա հանդիպումից հետո տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը ասել է` իր դիրքորոշումն անփոփոխ է։ Խաչատրյանի խոսքով` առանց այն էր իրենց համար պայմանները խիստ են։ Եթե սուպերմարկետը ՀԴՄ չտրամադրելու համար առաջին անգամ տուգանվում է 150 հազար դրամով, ապա փոխանակման կետը անդորրագիր չտրամադրելու համար տուգանվում է 4 մլն դրամով կամ զրկվում է լիցենզիայից։ Նա ասաց, որ եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն։
comment.count (0)