armenpress.am: Սաթիկ Սեյրանյանը հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում կայացած ընտրության ընթացքում վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում:
Սեյրանյանն ընտրվեց 92 կողմ ձայնով:
«Ուրախ եմ այն փաստից, որ Ժուռնալիտների միությանն անդամակցել են մեծ թվով ակտիվ գործող լրագրողներ, նաև երիտասարդներ, ովքեր մեր ավագ սերնդի հետ նստած են այսօր այս դահլիճում, շփվում են, քննարկումներ են իրականացնում»,- դիմելով գործընկերներին՝ նշեց Սաթիկ Սեյրանյանը:
Նա հույս հայտնեց, որ մոտակա տարիներին իր ավագ և երիտասարդ գործընկերների աջակցությամբ կկարողանան լուծել դաշտում առկա մի շարք խնդիրներ:
comment.count (0)