Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է․
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրականում պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն: Կողմերն իրենք են վերականգնել ուշադրությունը խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ զրույցի, նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները հավատարիմ է ամեն ինչ անել այս ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա եռակողմ ձևաչափով, ինչպիսին սա է, թե միջազգային այլ գործընկերների հետ», - նշել է նա:
comment.count (0)