Շատ մոտ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները արձանագրելուն․ Փաշինյան |tert.am|
12:58 - 03 փետրվարի, 2022

Շատ մոտ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները արձանագրելուն․ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովի Հայաստան կատարած այցին։

«Մենք շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանի կոմինիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա այցը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի աշխատանքներին էր նվիրված։ Մենք այդ թեմայով պայմանավորվածություն արդեն ձեռք ենք բերել, այդ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենսդրության շրջանակում, և Արդբեջանում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև՝ նախագծման հարցերը, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը»,-ասաց նա։

Նա նշեց, որ այս դինամիկայով շարունակելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական։ «Բայց քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, ու առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել