Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

 |armenpress.am|
20:03 - 03 փետրվարի, 2022

Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել